x

Ո՞վ ենք մենք։

Սեղմելով ներքևի կոճակը, դուք ընդունում եք դիտել բովանդակությունը երրորդ կողմի կայքից (YouTube) և ձեր անձնական տվյալները փոխանցել և մշակել, ինչպես նշված է YouTube -ի գաղտնիության քաղաքականությունում

LibreOffice-ը համայնքի վրա հիմնված և մշակված ծրագրակազմ է և հանդիսանում է ոչ առևտրային կազմակերպության՝ The Document Foundation նախագիծը: LibreOffice-ը անվճար և բաց կոդով ծրագրաշար է, որն ի սկզբանե հիմնված է OpenOffice.org (սովորաբար հայտնի է որպես OpenOffice) վրա և հանդիսանում է OpenOffice.org-ի իրավահաջորդը հանդիսացող ամենաակտիվ զարգացած նախագիծը։

LibreOffice-ը մշակվել է այն օգտատերերի կողմից, ովքեր, ինչպես դուք, հավատում են Ազատ ծրագրաշարի սկզբունքներին և աշխարհի հետ իրենց աշխատանքով կիսվելու ոչ սահմանափակ ձևերով: Այս սկզբունքների հիմքում ընկած են [չորս էական ազատությունները](https://www.gnu.org/philosophy/free-sw .html) և The Document Foundation-ի Next Decade Manifesto դրույթները [PDF]:

Մենք հավատում ենք, որ օգտվողները պետք է ազատություն ունենան գործարկելու, պատճենելու, տարածելու, ուսումնասիրելու, փոխելու և բարելավելու մեր կողմից տարածվող ծրագրաշարը: Թեև մենք առաջարկում ենք LibreOffice-ի ծրագրերի փաթեթի անվճար ներբեռնումներ, Ազատ ծրագրաշարը նախ և առաջ ազատության խնդիր է, այլ ոչ թե գնի: Մենք քարոզչություն ենք անում հանուն այդ ազատությունների, քանի որ կարծում ենք, որ բոլորն արժանի են դրանց:

Մենք ձգտում ենք վերացնել թվային անջրպետը և հզորացնել բոլորին որպես լիարժեք քաղաքացիներ, աջակցել մայրենի լեզուների պահպանմանը և խուսափել սեփական ծրագրաշարից և ձևաչափի արգելափակումից: Մենք աշխատում ենք մեր նպատակներին հասնել.

Թեև մեր համայնքի անդամները տարբեր ծագում ունեն, մենք բոլորս կարևորում ենք անձնական ընտրությունը և թափանցիկությունը, ինչը գործնականում նշանակում է ավելի լայն համատեղելիություն, ավելի օգտակար և վերջնական օգտագործողի կողմից մեկ արտադրանքի կողպման բացակայություն: Մենք հավատում ենք, որ Ազատ ծրագրաշարը կարող է ապահովել ավելի լավ որակ, ավելի բարձր հուսալիություն, անվտանգության բարձրացում և ավելի մեծ ճկունություն, քան սեփական այլընտրանքներն են:

LibreOffice-ի ետևում գտնվող համայնքը նախագծի սիրտն է, առանց որի մենք ռեսուրսներ չէինք ունենա շարունակելու մեր ծրագրաշարի զարգացումը: Այն կիրքն ու մղումը, որ յուրաքանչյուր անհատ բերում է համայնք, հանգեցնում է համագործակցության զարգացմանը, որը հաճախ գերազանցում է մեր սեփական ակնկալիքները: Նախագծում ունենալով տասնյակ տարբեր, բայց կարևոր դերեր՝ հրավիրում ենք բոլորին միանալ մեզ մեր աշխատանքին և օգնել մեզ՝ դարձնելու LibreOffice-ը ճանաչելի և հասանելի բոլորի համար:

The Document Foundation-ի կանոնադրությունը, որը մշակվել է մեր սեփական համայնքի անդամների կողմից, ուղղորդում է մեր աշխատանքի ուղին և խրախուսում է նոր անդամներին իրենց ներդրումն ունենալ այնպես, որ ձեռնտու լինի թե՛ ողջ համայնքին, ինչպես նաև իրենց: copyleft արտոնագրերի օգտագործման միջոցով, ինչպիսին է GNU Lesser General Public License, Mozilla Public License, և Creative Commons Attribution-ShareAlike License, մենք պարտավորվում ենք պաշտպանել ձեր իրավունքները՝ որպես մշակողների և բովանդակություն ստեղծողների:

Հետաքրքրվա՞ծ եք տեսնել, թե ով է արդեն ներդրում ունեցել LibreOffice նախագծին: Խնդրում ենք այցելել մեր Գնահատանք էջը: Մենք հույս ունենք, որ շուտով կտեսնենք ձեր անունը այնտեղ:

Ավելի մանրամասն իմանալու համար, թե ինչպես է համայնքը պաշտպանում ձեր իրավունքները և ինչպես է շահույթ չհետապնդող The Document Foundation-ը իրականացնում LibreOffice-ի նման նախագծեր, տե՛ս մեր Գաղտնիության քաղաքականություն և Իրավական տեղեկատվություն .

Իմացեք ավելին մեր համայնքի մասին

Ստուգեք մեր համայնքի քարտեզը՝ ձեր մոտակայքում գտնվող LibreOffice համայնքի անդամներին գտնելու համար: